Քանի հայկական բեռնատար է սպասում Լարսում

Քանի հայկական բեռնատար է սպասում Լարսում

Ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանին` Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում, նշվում է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:

Այս պահին հերթում 324 հայկական բեռնատար կա, իսկ ընդհանուր առմամբ հերթում տարբեր երկրներից 913 ավտոմեքենա է գրանցված։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսի ճանապարհը բաց է, սակայն եղանակի վատթարացման պատճառով փետրվաի 17-ի լույս երկուշաբթի գիշերը կարող է փակվել։

Ըստ վիճակագրության` ամեն օր «Վերին Լարսով» շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):