Ալեքսանյանի սրճարանի հետ կապված գործընթացը ես ստոպ տվեցի

Ալեքսանյանի սրճարանի հետ կապված գործընթացը ես ստոպ տվեցի

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 4-ին,  հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձավ նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանի կամ նրա ընտանիքի հետ առնչվող հայտնի Rich garden սրճարանին։ «Rich Garden սրճարանը, որը պատկանում էր կամ Սամվել Ալեքսանյանին կամ նրա մտերիմներին, գրանցվել էր անշարժ գույքի կադաստրում եւ կարող էր սեփականության իրավունքի կարգավիճակ ստանալ, ինչպես դա եղավ այն սրճարանի հետ, որի մասին մենք այսօր խոսեցինք, սակայն ես հասցրեցի դադարեցնել այս գործընթացը եւ վերադարձնել տարածքը Երեւանին, ես այդ գործընթացը ստոպ տվեցի»,- ասաց Մարությանը։