Հռոմի Պապի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին լուրը կեղծ է․ The Independent

Հռոմի Պապի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին լուրը կեղծ է․  The Independent

Բրիտանական The Independent պարբերականը գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ կորոնավիրուսով վարակման մասին լուրը կեղծ է։ Պարբերականը տեղեկացրել է, որ իրենց կայքը կոտրել են եւ հրապարակել կեղծ տեղեկատվություն։ Հռոմի Սրբազան Քահանայապետի մոտ կա որոշակի վիրուս, սակայն այն նոր տիպի կորոնավիրուս չէ։ Այս մասին գրում է govoritmoskva.ru-ն։

Նշենք, որ ավելի վաղ, MCM News-ը հրապարակել էր, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչը սակայն չի համապատասխանել իրականությանը։