Պուտինը Ժնեւյան հանդիպմանը ավելի շատ էր հիշեցնում «քաղաքականության Ջեյմս Բոնդի»․ Ալեքսեյ Պուշկով

Պուտինը Ժնեւյան հանդիպմանը ավելի շատ էր հիշեցնում «քաղաքականության Ջեյմս Բոնդի»․ Ալեքսեյ Պուշկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ամերիկյան Ժնեւյան գագաթնաժողովի ժամանակ շատ ավելի ինքնավստահ տեսք ուներ, քան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի անդամ Ալեքսեյ Պուշոկվը։

Տելեգրամյան իր էջում նա մասնավորապես գրել է, որ Բայդենը Ժնեւյան հանդիպմանը ժամանել էր «Ջեյմս Բոնդյան» կեցվածքով, սակայն «քաղաքականության Ջեյմս Բոնդ» ավելի հիշեցնում էր Ռուսաստանի ղեկավարը։ «Բայդենը ցանկանում էր, որ հանդես գա որպես աշխարհի թիվ մեկ քաղաքական գործիչ։ Հանուն դրա էլ նա նախաձեռնեց այս գագաթնաժողովը»,- նկատել էր Պուշկովը, հավելելով, որ երկու պետությունների ղեկավարների պահվածքների տարբերությունների մասին նույնիսկ ամերիկացի մեկնաբաններն են խոսում։