Ըննդիմությունը էլ ԼՂ-ից, Կարսից չի խոսում. սա հաղթանակ է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր՝ մայիսի 12-ին, խորհրդարանում ընդգծել է, որ ողջունում է ընդդիմադիր ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության գաղափարախոսության լիարժեք ընդունումը։
Ալեքսանյանը, անդրադառնալով գլխավոր դատախազի հաղորդման քննարկման ընթացքին, նշեց, որ այժմ ընդդիմադիր թևը կենտրոնանում է բացառապես ՀՀ ներքին խնդիրների վրա՝ առանց անդրադառնալու Լեռնային Ղարաբաղին, Կարսին կամ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող այլ թեմաների։ Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» վերջնականապես ամրապնդվել է։
Պատգամավորը հավելեց, որ հենց ընդդիմության ներկայիս քաղաքական դիրքորոշումն է այդ գաղափարախոսության հաղթանակի լավագույն ապացույցը։
Կարծիքներ