Անսկզբունքային մարդը միշտ ճար կգտնի՝ ցույց տալու իր անսկզբունքայնությունը

Անսկզբունքային մարդը միշտ ճար կգտնի՝ ցույց տալու իր անսկզբունքայնությունը

Ազգային ժողովի ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը գրել է․

«Մի՛ ապականիր այն ջրհորը, որից ջուր ես խմել։ Այսօր այս ճշմարտությունից շեղվածներից մեկը փորձում է արդարացնել իրեն՝ անպատվելով այն մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ հայտնվել է խորհրդարանում։

Թող սա զգուշացում լինի բոլոր նրանց, ովքեր փորձում են սույն անձի հետ այսօր ճանապարհ անցնել, քանզի մի օր դուք էլ եք դառնալու «խմբակ» սույն պարոնի համար, քանի որ անսկզբունքային մարդը միշտ ճար կգտնի՝ ցույց տալու իր անսկզբունքայնությունը։

Համոզված ենք, որ ապագայում շատ ապականություններ կգործես, բայց ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ կարճ ժամանակ անց ազատվեցինք ներկայությունիցդ»։