Խորհրդային Միության հմայքը կայանում էր նաև նրանում, որ այդ երկիրը փառաբանում ու աստվածացնում էր իր հերոսներին

 Խորհրդային Միության հմայքը կայանում էր նաև նրանում, որ այդ երկիրը փառաբանում ու աստվածացնում էր իր հերոսներին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է՝ 

«Ո՞վ կմտածեր...

Ես կարոտախտով չեմ տառապում, բայց Խորհրդային Միության հմայքը կայանում էր նաև նրանում, որ այդ երկիրը փառաբանում ու աստվածացնում էր իր հերոսներին:
Այդպես էլ չկարողացանք այդ դրական գիծն ընդօրինակել:
Չկարողացանք կամ չցանկացանք և վերջ...
Ո՞վ կմտածեր, որ անկախ, բայց դեռ անհանգիստ Հայաստանում հերոսներից շատերի տեղը լինելու են ոչ թե Պատվո տախտակն ու Փառքի մատյանը, այլ՝ կյանքի հատակն ու անհրապույր զնդանը...»