Ինչու են տարեց ճապոնացիները ցանկանում հայտնվել բանտում

Ճապոնիայի տարեց բնակչների մոտ բավականին յուրօրինակ միտում է նկատվել` նրանք ցանկանում են հայտնվել բանտում։ Հոգեբանները կարծում են, որ դա միայնակությունից է։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Համաձայն հաղորդման, ճապոնական խոշորագույն կանանց բանտը ներկայում լեփ-լեցուն է՝ հիմնականում տարեց կին բանտարկյալներով։ Բանտապահները նշում են, որ բանտարկյալների մոտ այնքան խորն է միայնակության զգացողությունը, որ նրանք նախընտրում են ինչ որ հանցանք գործել ու մնալ ճաղերի հետեւում։ Նաեւ կա սոցիալական ֆակտորի խնդիրը եւս։ Ոմանք ամիսը 130-190 դոլարին համարժեք գումար են ստանում, որպես թոշակ իսկ այդ գումարով դժվար է ապրել, իսկ բանտում ամեն բան ձրի է տրամադրվում։
Սստանում են սնունդ, անվճար բուժօգնություն, խնամք, հաղորդակցություն, որը նրանց այդքան պակասում է ազատության մեջ։
Կարծիքներ