«Փոշմանել եմ, մեշոկով փող էլ տան, էլ Փաշինյանին չեմ ընտրե»․ Ախուրյանցի Անո

«Ես սխալվա իմ ընտրության մեջ․․․ Հիմա գան մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե։ Ես իմ էրածս ընտրությունից շատ եմ փոշմանել, շատ․․․ Ի՞նչ տեսա Փաշինյանից՝ բացի վատից»,- «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է 53-ամյա Անահիտ Իգիթյանը, ով իր վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը չէ, բարեկամի տանն են ժամանակավոր հանգրվանել։
«Ձվածեղ է ուտըմ, յանի՝ ես էլ ձեզի պես ժողովուրդ եմ, ի՞նչ ժողովուրդ․․․ Աշխարհը դրել տակը, կուտե։ Ժողովրդին սաղ-սաղ թաղեցին․․․ Ամեն մարդ կուգա, իրա փորը կլցնե, թողնի կերթա»,- դժգոհում է կինը։
Կարծիքներ