Փաշինյանը 10 լավագույն մարզիկներին պարգևատրեց 5-ական միլիոն դրամով

Փաշինյանը  10 լավագույն մարզիկներին պարգևատրեց 5-ական միլիոն դրամով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներն այսուհետ պարգևատրվելու են 5 մլն-ական դրամով: Նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով չի նախատեսվել բյուջետային խրախուսում, իսկ այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից այդ նպատակի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում այսօր ընդունեց առաջին պարգևատրվողներին՝ 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին՝ Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ), Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ), Ավետիսյան Արթուր (մարմնամարզություն), Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ), Գալստյան Սլավիկ (հունահռոմեական ըմբշամարտ), Կիրակոսյան Տիգրան (սամբո), Հարությունյան Արսեն (ազատ ոճի ըմբշամարտ), Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ), Մինասյան Գոռ (ծանրամարտ), Մկրտչյան Հակոբ (ծանրամարտ):