Ցանկալի կլիներ՝ նոր Հայաստանի հումանիստ նախագահը մարդասիրական քայլ աներ նաեւ դատապարտյալների հանդեպ

Ցանկալի կլիներ՝ նոր Հայաստանի հումանիստ նախագահը մարդասիրական քայլ աներ նաեւ դատապարտյալների հանդեպ

Անկախության տոնի առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգեւներ ու կոչումներ շռայլեց։ Շնորհավորում եմ բոլոր արժանավորներին, բայց ցանկալի կլիներ, որ նոր Հայաստանի հումանիստ նախագահը մարդասիրական քայլ աներ նաեւ դատապարտյալների հանդեպ։ Մեկ-երկուսին, գուցե նաեւ ցմահ դատապարտյալի՝ ներում շնորհեր։ Սա աշխարհում ընդունված գործընթաց է, եւ աշխարհի շատ-շատ ղեկավարներ առանց վարանելու անում են այդ քայլը։ Այնպես որ՝ հարգարժան պարոն նախագահ, մտածեք ցմահ դատապարտյալներիս մասին, այս 28-ամյա անկախ պետությունը նաեւ մերն է ։            

Հարգանքներով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան