Հայաստանը կընդունի Անթալիայում կայանալիք ֆորումի հրավերը. դա հավանական է

Հայաստանը կընդունի Անթալիայում կայանալիք ֆորումի հրավերը. դա հավանական է

Ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայն դեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայում դիվանագիտական ֆորումի հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Միջազգային հանրությունն էլ է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությամբ»,- ասաց նա։