«Քաղաքական հետապնդում է». պաշտպան

«Քաղաքական հետապնդում է». պաշտպան

Քրեադատավարական փաթեթավորմամբ՝ քաղաքական հետապնդում է իրականացվում պարոն Թովմասյանի նկատմամբ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ Անգամ չի նշվում, թե որ գործի շրջանակում է, սակայն տեղեկություններ կան, որ Թովմասյանին մեղադրանք է առաջդրվել իր սանիկի՝ Նորայր Փանոսյանի գործի շրջանակում։

Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):