Ճապոնիայի խանութներից մեկում գնորդներին օգնել է ռոբոտը

Ճապոնիայի խանութներից մեկում գնորդներին օգնել է  ռոբոտը

Տոկիոյում բացվել է խանութ, որտեղ գնորդներին խորհուրդներ է տալիս եւ օգնում գնումներ կատարել ռոբոտ-ավատարը։ Խանութը բացվել է մի ընկերության կողմից, որի բաժնետերերից է Ճապոնիայի խոշորագույն ավիափոխադրողներից All Nippon Airways (ANA) ընկերությունը։

Խանութը կաշխատի փորձնական ձեւաչափով՝ դեկտեմբերի 5-24-ը։ Ռոբոտը կառավարվում է համակարգչի կամ սմարթֆոնի օգնությամբ, հատուկ հավելվածի միջոցով։ Հաջորդ տարվա ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ կստեղծվի եւս հազար նման ռոբոտ։