Ինչո՞վ է հայտնի Իսրայելի պաշտպանության նոր նախարարը
Երեքշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Յոա Գալանտին ազատել է պատերազմի նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Իսրայել Կացին։
Կացը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ունի միջազգային հարաբերությունների ոլորտում բակալավրի և գյուղատնտեսական գիտությունների ոլորտում մագիստրոսի աստիճաններ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ իսրայելցի այս ծայրահեղ քաղաքական գործիչը նախկինում աշխատել է որպես ռեժիմի ԱԳ, Ֆինանսների, Տրանսպորտի, Գյուղատնտեսության և Տեղեկատվության նախարար:
«Պաղեստինցիների և դիմադրության առանցքի նկատմամբ իր ծայրահեղ դիրքորոշման պատճառով Կացը դասվում է իսրայելցի արմատական քաղաքական գործիչների թվին։ Պաղեստինցիների, Իրանի և նույնիսկ ՄԱԿ-ի դեմ իր թշնամական հայտարարություններով հայտնի Կացն աջակցում է ավանաշինության քաղաքականության ընդլայնմանը և միշտ դեմ է եղել պաղեստինյան հարցի լուծման գաղափարին։
Իր նշանակումից հետո առաջին հայտարարության մեջ Կացը նշել է, որ ռեժիմի առաջանահերթությունը Գազայի հատվածից սիոնիստ գերիներին վերադարձնելն է և Լիբանանում ՀԱՄԱՍ-ին ու «Հըզբոլլահին» ոչնչացնելը»,-գրում է պարբերականը։
Կարծիքներ