Աստղագուշակ հունվարի 29-ի համար

Աստղագուշակ հունվարի 29-ի համար

Խոյ. Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ` խանգարում: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Սա այն օրերից է, երբ ձեր արժանիքները չեն կարող աննկատ մնալ:

Ցուլ. Օրը հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Առավել գործունյա Խոյերի համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորություն, նվաճել նրա համակրանքն ու հարգանքը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի:

Երկվորյակներ. Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը` մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը: Իսկ եթե այդ ամենի հետ նաև համառություն դրսևորեք, ապա ձեզ միանգամայն հրապուրիչ առաջարկ կանեն:

Խեցգետին. Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեր սկսելու հնարավորությունը: Եթե չեք ցանկանում անհարմար իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղից: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին:

Առյուծ. Օրը հարմար է հյուր ընդունելու համար. կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ դուք գործնական կապեր ունեք: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:

Կույս. Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք` նրանց ջրի երես հանելու համար: Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է:

Կշեռք. Օրը դժվար թէ աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը: Շրջապատի բացասական ռեակցիան կարող է ձեզ մոտ առաջացնել արդեն անցած ուղիներից հրաժարվելու, ձևավորված ավանդույթները մերժելու ցանկություն:

Կարիճ. Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն` հետագա հետաքրքիր զարգացումներով: Ծնող-Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:

Աղեղնավոր. Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում` դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները դժվար թե կարողանանք խոչընդոտել ձեզ: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ` անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, եթե դուք դա ցանկանաք:

Այծեղջյուր. Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես բարձրացնի ձեր կենսամակարդակը: Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասը կլինի:

Ջրհոս. Օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ, դրա հետ մեկտեղ անկայուն է ձեր էմոցիանալ ֆոնը: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք իրենց դրական լիցքերով էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները ձեզ հոգևոր նոր ուժ կտան:

Ձկներ. Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ շարունակություն ստացող ծանոթություն: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են գործնական օգնություն ցույց տալու: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողմատության պակասը: