Նիկոլին հաջողվեց ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ. Մհեր Մկրտչյան

Նիկոլին հաջողվեց  ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ. Մհեր Մկրտչյան

«Բոլորը շատ լավ հասկանում են, գիտակցում են՝ ինչ է կատարվել։ Ես չեմ հասկանում մի բան՝ ինչու այս խայտառակությունից, դավաճանություններից հետո հավաքվել է ընդամենը մի Ազատության հրապարակ։ Չեմ կարողանում ես սա հասկանամ։ Ստացվում է, որ երբ որ տրանսպորտի գինը 100 դրամով բարձրացրին, հզոր ակցիաներ էին, նույնիսկ աստղերը տաքսի էին քշում։ Իսկ հիմա՞։ Բոլորը երջանի՞կ են, գո՞հ եք, լա՞վ է ամեն ինչ։ Ամենահեշտ պատասխանը՝ ասելն է, որ չէ, մենք Նիկոլին դեմ ենք, ուզում ենք՝ հեռանա, բայց այս կուսակցություններին չենք վստահում։ Իմ կյանքում էլ էնպես է, որ մի ձեռքի վրա կարող եմ հաշվել, թե քանի հոգու եմ ես վստահում։ Ամբողջ հարցը նրանում է, որ իրենք են հիմա բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքվեք, դուք արեք, գամ ձեր կողքը կանգնեմ։ Իմ համար սա քաղաքական հարց չի, սա իմ համար արժանապատվության հարց է»։

Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Նիկոլին հաջողվեց մի բան․ ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ։ Բրավո, հաջողվեց։ Բայց ես համոզված եմ մի բանում․ էս ատելությամբ լցված վիճակի մեջ, իրարից զզվելով վիճակի մեջ մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի։ Սա շատ վտանգավոր բան է»,- նկատեց Մկրտչյանը։