Ինչու է Միջին միջանցքը կարեւոր Չինաստանի համար 

Ինչու է Միջին միջանցքը կարեւոր Չինաստանի համար 

Չինաստանը Միջին միջանցքը դիտարկում է որպես երկարատեւ հեռանկարում ռազմակավարական այլընտրևանք՝ եվրասիական եւ եվրոպական երկրների հետ առեւտրային ուղիների դիվերսիֆիկացիայի համար։ Այս մասին Trend-ի փոխանցմամբ, հայտարարել է Միջազգային հետազոտությունների Չինական ինստիուտի գիտաշխատող Կան Ծեն։ «Մենք չենք դիտարկում Միջին միջանցքը որպես բացառաբար առեւտրային ուղի կամ պարզապես տրանսպորտային ճանապարհ։ Մեզ համար այն ապագայի արդյունաբերական գոտի է հանդիսանում՝ ընդհանուր զարգացման գոտի»,- ասել է Ծեն։

Չինացի փորձագետը հույս է հայտնել, որ ապագայում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ու Միջին միջանցքի կոնցեպցիան նպաստելու են Չինաստանի եւ ռեգիոնի երկրների միջեւ կապերի ամրացմանը, արդյունաբերության զարգացմանն ու հատկապես՝ արդյունաբերական հզորությունների տեխնոլոգիական առումով արդիականացմանը։