Սպառնում է՝ Մեքսիկան և Կանադան պետք է մտնեն ԱՄՆ-ի կազմի մեջ

Սպառնում է՝ Մեքսիկան և Կանադան պետք է մտնեն ԱՄՆ-ի կազմի մեջ

Կանադան և Մեքսիկան պետք է դառնան Միացյալ Նահանգների մաս, եթե ցանկանում են շարունակել օգնություն ստանալ Վաշինգտոնից։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային գրեթե 300 մլրդով:

Ինչու՞ մենք պետք է անենք դա: Թող սուբսիդիաների փոխարեն նրանք դառնան նոր նահանգներ»,- ասել է Թրամփը։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ ընտրված նախագահը նման հայտարարություններ է անում։ 

Դեկտեմբերի սկզբին նա սպառնաց Կանադայի վարչապետին, որ երկիրը կդառնա ԱՄՆ-ի «51-րդ նահանգը», իսկ Ջասթին Թրյուդոն կվերածվի «սովորական նահանգապետի»։