Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է իր կրճատված բյուջեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ժնեւում տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային վեհաժողովի ժամանակ ընդունել եւ հրապարակել է կազմակերպության 26-27 թթ բյուջեն։ Այն կրճատված է զգալիորեն եւ կազմում է 4,2 միլիարդ դոլար։ Նախագծով՝ պետք է լիներ 5,3 միլիարդ դոլար։
21 տոկոսով բյուջեն նվազեցվել է, քանի որ Միացյալ Նահանգները դադարեցրել է ֆինանսավորումը եւ հաջորդ տարեկսզբին դուրս է գալու կազմակերպությունից։ ԱՀԿ-ն իրականացնելու է զգալի կրճատումներ նաեւ անձնակազմում, հնարավոր է դադարեցնի կամ ժամանակավորապես սառեցնի մի շարք ծրագրեր՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։
Կարծիքներ