Դոնալդ Թրամփը քննադատել է Բլումբերգի ելույթը

Դոնալդ Թրամփը քննադատել է Բլումբերգի ելույթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի ելույթը, որով նա հանդես էր եկել հեռուստաբանավեճերի ժամանակ, որը կազմեկրպվում է Դեմոկրատների կուսակցության կողմից նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացի շրջանակներում։ Թվիթերյան իր էջում Թրամփը մասնավորապես գրել է, որ «Մինի Մայք Բլումբերգի ելույթը կարելի է ասել դեբատների պատմության մեջ ամենավատն էր»,- հավելելով, որ Բլումբերգը բացարձակապես ոչ կոմպիտենտ էր երեւում բանավեճերի ժամանակ։ Թրամփը նշել է, որ այս ելույթից հետո, Բլումբերգի հնարավորությունները, ընտրապայքարը շարունակելու, էապես նվազել են։