Բարխուդարովը գերի չի ընկել

Բարխուդարովը գերի չի ընկել

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Հրապարակի» հարցին պատասխանելով, հերքեց  Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու մասին տեղեկությունը։ Նա ասաց, որ Բարխուդարովի մասին այդ տեղեկությունը ճիշտ չէ։

Առավոտյան ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը հստակ չէր պատասխանել գեներալի մասին հարցին, նշելով, որ չի կարող վերջնականապես հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը։ 

Հիշեցնենք, ԶՈւ գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի գերեվարվելու մասին տեղեկությունը տարածել էր ադրբեջանական կայքերից մեկը։  Ըստ զինվորականների շրջանում տարածված տվյալների, նա ազգությամբ հայ է, որը ծառայում է թուրքի ու որպես ազգադավ հայ զինվորականության ամենաատելի կերպարներից է։