Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 267-ով

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 267-ով

Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220217 դեպք, որոնցից 206752-ն` առողջացած, 4291-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1026974 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3723 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 674 առողջացած և 19 մահվան դեպք: