Թարգմանչական խնդիր է

Թարգմանչական խնդիր է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ  հանդիպման տեսագրության  հայերեն թարգմանությանը, պարզել էր, որ այնտեղ չկա Անգելա Մերկելի խոսքի այն հատվածը, որտեղ նա Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը։

Քանի որ վարչապետը մամուլի քարտուղար չունի, զանգահարեցինք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ այդպես է եղել։ Պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը վարչապետի հետ Գերմանիայում էր, իսկ վարչության աշխատակիցն ասաց՝ զուտ թարգմանության խնդիր է։ Հարցրեցինք՝ թարգմանիչը չի թարգմանե՞լ, ասաց՝ դե, բացթողում է։