Բելառուսում ուժայինները ձերբակալել են ավելի քան 140 ցուցարարի

Բելառուսում ուժայինները ձերբակալել են ավելի քան 140 ցուցարարի

Մինսկում նախագահական ըտնրությունների ֆոնին սկսված տարերային զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում տեղի են ունեցել ձերբակալություններ։ Առնվազն 140 ցուցարար ձերբակալվել է ուժայինների կողմից։ Այս մասին հայտնում են «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի աշխատակիցները novayagazeta.ru-ին։ Հնարավոր է ձերբակալվածների թիվը նաեւ ավելանա։ Ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումները շարունակվել են մինչեւ գիշերը՝ 03,00-ն, որից հետո ցուցարարները սկսել են ցրվել։

ՆԳ նախարարությունը դեռեւս չի հայտնել, թե կոնկրետ քանի ձերբակալված կա։ Հայտնի է, սակայն, որ ուժայինները, հատուկ տեխնիկա եւ միջոցներ են կիրառել, ինչպես օրինակ՝ ռետինե փամփուշտներ, ձայնային նռնակներ եւ այլն։

Հիշեցնենք, որ ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն երեք շրջաններում, որտեղ արդեն ամփոփվել են քվեարկության արդյունքները։