Մարդկային կյանքի իմաստի եւ նշանակության մասին․ մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

Մարդկային կյանքի  իմաստի եւ նշանակության մասին․ մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

1․ Հաղթահարելով հպարտությունը

Հայրերից շատերը հիանալի խորհուրդներ են տալիս այն մասին, թե ինչպես սեփական ես-ը վերահսկել, որպեսզի այն չխանգարի սեփական խնդիրները կարգավորելու համար։ Հատկապես, նաեւ, որ այն չխանգարի ներքին ախտերը բժշկելուն ուղղված ջանքեր գործադրելուն։ Սիմեոն Նոր Աստվածաբանը, ով հանդիսանում է բյուզանդական Եկեղեցու հայրերից, նույնպես այս թեմայով մտորելիս, ասում է այն մասին, որ մենք պետք է դնենք այն իրավիճակի մեջ, երբ կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Եվ նա առաջարկում է առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվել այն բանին, թե ինչ է կատարվում մեր ներսում, երբ մեզ վիրավորում են մարդիկ, երբ մեզ զրպարտում են, չարախոսում մեր դեմ, երբ մեզ հանիրավի դատափետում են։ Այն, ինչ կատարվում է մեր հոգում այդ պահին, անհնար է թաքցնել, գունազարդել եւ անհնար է չտեսնել, որքան էլ որ խավար ցույց տա այն ակնոցը, որի միջով նայում ենք ինքներս մեր ներսը, քանի որ նման բնույթի նյարդայնացմանը մենք ամենից հաճախ արձագանքում ենք մեր ողջ ներքին ուժերով։ Այդ ռեակցիան մենք պետք է չափենք եւ ըստ այդմ դատենք մեր հոգու վիճակի մասին, տալով ախտորոշում, սահմանել մեր ախտի չափը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, մարդուն սեփական ուժերը չէին հերիքի, որպեսզի հաղթահարել ինքն իրեն։ Չէ որ հանուն այդ հաղթանակի է, որ Տերն աշխարհ է եկել։ Նա դարձել է մեզանից մեկը, Նա Իրեն միավորել է մեզանից յուրաքանչյուրի հետ, մարդկային միասնական բնությամբ։ Իսկ նրանք, ովքեր դարձել են Նրա աշակերտները, ովքեր գնացել են Նրա հետեւից, դարձել անդամը Նրա Եկեղեցու, Նա տալիս է հատուկ զորություն՝ Իր շնորհը, որը ի զորու է նպաստել մեզ՝ ինքներս մեր ծանր լուծը կրելիս։

2․ Գնահատել մերձավորին

Մեղմաբարո խառնվածքը այլ մարդկանց արժեքականության գնահատումն է։ Մարդը, ով ինքն իրեն դնում է կեցության կենտրոնւմ, չի կարող լինել մեղմաբարո, եւ հետեւաբար, նա չի ընդունում այլ մարդկանց, նա նրանց համարում է իրենից ցածր, իրենից թույ։ Բայց չէ որ այս աշխարհընկալման վրա են հիմնված բոլոր անախորժությունները, որոնք ցնցում են մարդկային հասարակությունը։ Մեղմաբարոյությունը ընդունումն է այն բանի, որ բոլոր մարդիկ Աստծո զավակներն են, եւ ամեն մեկն ունի իր տաղանդը, իր գեղեցկությունը, իր հոգեւոր աշխարհը։ Մեղմաբարո մարդը ոտնակոխ չի անում իր մերձավորի աշխարհը, այլ հոգատարությամբ է վերաբերվում դրան, եւ հետեւաբար, մեղմաբարո մարդու շուրջ է, որ մշտապես հավաքվում են մարդիկ։ Երբ մեղմաբարո մարդը ստեղծում է ընտանիք, նա այն լցնում է հոգեւոր ուժով, դիրով եւ փոխադարձ հարգանքով։ Մեղմաբարո եւ հեզ սրտով մարդը տեսնում է մյուս մարդկանց արժեքականությունը եւ նույնիսկ գտնվելով իշխանության ղեկին, նա օգնում է, որպեսզի մյուսները արտահայտեն իրենց տաղանդները, չվախենալով մրցակցությունից, այլ հանձնելով իրեն Աստծո ձեռքերի մեջ եւ հարգելով մյուս մարդկանց ուժերը։

3․ Մարդու կյանքի իմաստն ու նշանակությունը

Արարչագործության մասին Սուրբ Գրական պատումը վկայում է այնմասին, որ Աստված ստեղծեց աշխարհն անկատար եւ մարդուն էլ նշանակեց, որպեսզի պահպանի եւ մշակի այն /համեմատ․ Ծննդ 2։15/, համամասնակից լինելով Նրա հետ, Արարչի հետ՝ արարչագործության կատարելագործման եւ ամբողջականացման գործխում։ Այլ խոսքով, մարդը կոչված է ոչ միայն անհատական կատարելագործման, այլ նաեւ իր շրջապատող աշխարհը կատարելագործելուն, այն բանին, որպեսզի դառնա Աստծո գործակիցը։ Մարդկային անհատականության անսահման կատարելագործումը, մասնակցությունը արարչագոծության կատարելագործմանը, Աստծուն գործակցությունը, սրանց ճշմարտություններ են, որոնք այնքան վեհ են եւ մեծ, որ թվում են չափազանց հեռու այսօրվա խնդիրներից։ Բայց այնուհանդերձ, հենց այս ճշմարտություններ են, որ Աստծո կամքով բաղկացուցիչներն են հանդիսանում մարդկային կյանքի իմաստի եւ նշանակության։ «Եղեք կատարյալ, ինչպես որ կատարյալ է ձեր Երկնավոր Հայրը» /Մատթ 5։48 ,- կոչ է անում մեզ Աստծո խոսքը։

/Հատված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի «Մտորումներ տարվա յուրաքանչյուր օրվա համար» գրքից»/։