Ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Էրդողանից

Ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Էրդողանից

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցներն անդրադարձել էին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

«Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ»: 

Ապա Հ1-ի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր, ես կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Կարեւոր է, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, այդ նրբությունների, դիրքորոշումների, գնահատականների վերբերյալ լինի մշտական հաղորդակցություն»:

Նույն օրը լուրեր տարածվեցին, որ Էրդողանի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը Էրդողանին խնդրել է ձեռնպահ մնալ իրավիճակն էսկալացնելուց` մինչեւ սեպտեմբերի 17-ը, ավագանու ընտրությունները, որ ՔՊ-ն Երեւանում վերընտրվի: Թե այդ հորդորն ինչ էր նշանակում. մի քանի օր սպասեք, մինչեւ հարձակման անցնելը, որ ընտրությունն անցնի` հետո հարձակվեք, թե՞ սպասեք վերարտադրվենք Երեւանում, հետո ես ձեր ուզածը կանեմ, պարզ չէր: Ամեն դեպքում այսօր Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա նշանակում է, որ թշնամին իրոք ինչ որ բանի էր սպասում եւ սեպտեմբերի 19-ին անցավ հարձակման: Իսկ մեր եւ Արցախի սահմաններին ուժերի կենտրոնացումը չէր կարող անհետեւանք անցնել` դա ակնհայտորեն ռազմական նոր ագրեսիայի նախապատրաստություն էր: