Հանրահայտ Սանտուշը՝ վատագույն մարզիչ. Ադրբեջանում հիստերիա են բարձրացրել

Հանրահայտ Սանտուշը՝ վատագույն մարզիչ. Ադրբեջանում հիստերիա են բարձրացրել

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու մարզական շրջանակները մեծ աղմուկ են բարձրացրել և սուր քննադատություն հնչեցրել երկրի ֆուտբոլային ընտրանու գլխավոր մարզիչ, պորտուգալացի հեղինակավոր մասնագետ Ֆրենանդու Սանտուշի հասցեին: Նշենք, որ հենց նրա գլխավորությամբ 2016 թվականի հուլիսի 10-ին Պորտուգալիայի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականին։

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը Ֆերնանդո Սանտուշի գլխավորությամբ երեկ երրորդ հանդիպումն է անցկացրել և կրկին պարտություն կրել։ Երեք խաղ՝ երեք պարտություն՝ 2-8 գոլերի ընդհանուր տարբերությամբ: Ադրբեջանի հավաքականի ամբողջ պատմության մեջ սա ամենավատ մեկնարկն է թիմի հետ երբևէ աշխատած օտարազգի գլխավոր մարզիչների շրջանում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 1-ին խմբի 3-րդ տուրի խաղում Էստոնիայի հավաքականը Տալինում ընդունել էր Ադրբեջանի ընտրանուն և 3։1 հաշվով հաղթանակ տարել։