«Կիևի հարցով կախարդական փայտիկ չունենք»․ ԱՄՆ-ն ընդունեց ռուսների ուժը
Առանց ԱՄՆ Կոնգրեսի լրացուցիչ աջակցության՝ Ուկրաինան չի կարողանա համալրել իր հակաօդային պաշտպանության համակարգերը և զինամթերքի պաշարները՝ իրեն պաշտպանելու համար, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի անվտանգության ապահովմանն ուղղված մեր օգնությանը, այդ գումարի 90%-ն իրականում ծախսվում է այստեղ՝ ԱՄՆ-ում: Սա օգուտ է բերում ամերիկյան արտադրությանը»,- հավելել է նա:
Խոսելով Ուկրաինային օգնելու հնարավոր այլընտրանքների մասին՝ նա նշել է հետևյալը. «Մենք չունենք այլ կախարդական ծրագիր, որը կարող ենք ներկայացնել Ուկրաինային աջակցելու համար»։
«Ռուսաստանն իր առաջին նշանակալի հաջողություններին հասել է վերջին ամիսներին», խոստովանել է Միլերը և նշել, որ Պետդեպարտամենտին ժամանակ է պետք նոր պատժամիջոցներ սահմանելու համար։
Կարծիքներ