Ովքե՞ր են մասնակցելու Հաղթանակի շքերթին. Փաշինյանը ևս հրավիրված է

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատրաստվում է 2025 թվականի մայիսի 9-ին այցելել Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը, ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։
«Իր հերթին, նա Վլադիմիր Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարությունների համար», - ասել է դիվանագետը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Այս տարի Չինաստանը տոնելու է Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Պեկինը դեռ պաշտոնապես չի հաստատել Սի Ծինփինի այցը Մոսկվա։ Վերջին անգամ նա Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա է եղել 2015 թվականին։
Ավելի վաղ Պուտինին ուղղված ամանորյա շնորհարանքում Չինաստանի ղեկավարը խոստացել է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ «համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում»՝ հաղթանակի 80-ամյակի տարում։
Մինչ այս Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը մայիսի 9-ին «շատ պետությունների ղեկավարների» է հրավիրել Մոսկվա։ Հաղթանակի շքերթին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
Հայտնի է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
2023 թվականի մայիսի 9-ին Պուտինը Մոսկվայում հավաքեց հետխորհրդային երկրների յոթ ղեկավարների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի։ Նրանք, բացառությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ներկա էին շքերթին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես անցյալ տարի չմասնակցեց Հաղթանակի շքերթին:
2024-ին, Մոսկվա ժամանած ղեկավարներին ավելի ուշ միացան Գվինեա-Բիսաուի նախագահ Սիսոկու Էմբալոն, Կուբայի նախագահ Միշել Դիաս-Կանել Բերմուդեսը և Լաոյի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը:
Կարծիքներ