«Հրապարակը» շրջել է Երևանի փողոցներով՝ հասկանալու համար ՝ քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն կառավարության այս որոշման հետ կապված։
ՀՀ կառավարությունը երեկ արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ` տասնմեկերորդ միջոցառումը։ Հերթական միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Այս ծրագրով կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարների մի մասը, որոնց փետրվար ամսվա վարձավճարները չեն գերազանցել գազի սպառումը` 10 000 և էլեկտրաէներգիայինը` 5 000 ՀՀ դրամը: Այլ կերպ՝բոլոր այս բաժանորդները հետ կստանան փետրվար ամսվա համար վճարած իրենց վարձրավճարների կեսը` 50% -ը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ