Հացի փուռերում, ալրաղացներում, վերամշակող ձեռնարկություններում աշխատուժի կարիք կա. ԱՀ գյուղատնտեսության նախարարություն

Հացի փուռերում, ալրաղացներում, վերամշակող ձեռնարկություններում աշխատուժի կարիք կա. ԱՀ գյուղատնտեսության նախարարություն

Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կոչը մեր քաղաքացիներին

Սիրելի մայրեր եւ քույրեր

Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:

Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:

Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաեւ աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:

Կարող եք զանգել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»,- ասվում է հայտարարության մեջ։