Աջափնյակի նախկին թաղապետի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Աջափնյակի նախկին թաղապետի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին այտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

«Երեւանի  քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Գեւորգ Բաբայանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: