Ամենակարևոր երկրներից մեկում դեսպան են նշանակում անգլերենի մասնագետ մի ուսապարկի. Մելիքյան

Ամենակարևոր երկրներից մեկում դեսպան են նշանակում անգլերենի մասնագետ մի ուսապարկի. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում էին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հետո՝ թե բա Տեղ գյուղից հետո ադրբեջան է։

Ասում էին՝ ով պաշտոնավարման ընթացքում դղյակներ է կառուցել - վատն է, հետո նման մեկին միաձայն բարձր պաշտոնի են ընտրում։

Ասում էին՝ դեսպան պիտի լինեն միայն կադրային դիվանագետները, հետո ամենակարևոր երկրներից մեկում դեսպան են նշանակում անգլերենի մասնագետ մի ուսապարկի։

Իսկ հիմա՝ հարց գիտակներին. այս ստահակներին քաղաքական պատասխանատվության ենթարկելու ո՞ր ձևերն են «հոգեպես ավելի ազնիվ»»։