Ինչու Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք չեղավ․Սասուն Միքայելյանի մտերիմ պատգամավոր

Ինչու Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք չեղավ․Սասուն Միքայելյանի մտերիմ պատգամավոր

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Իմ Քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր տարօրինակ հարց ուղղեց կառավարությանը․«Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք չեղավ այս անգամ։ Մեղմվե՞լ է արդյոք հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ եւ որքանով է առողջական խնդիրների մասին մամուլում զետեղված լուրերը համապատասխանում իրականությանը»։

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․«Առողջական խնդրի մասով, այո, կար տեղեկություն, որ դրանք խորացել են։ Իհարկե, դա մեր տիրույթում չէ եւ իրավապահ մարմինները որոշում են կայացրել, որ նման դեպքում կալանքի հետագա կրումն անհամատեղելի է եւ կայացվել է այդ որոշումը։ Իսկ հասարակական վերաբերմունքի մասով դժվարանում եմ մեկնաբանել, բայց փաստ է, որ եթե մարդն այնպիսի առողջական վիճակ ունի, որը չի համապատասխանում կալանքի հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»։  

Նախ նշենք, որ Ստեփանյանը ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի պրոտեժեն է, նա մինչ խորհրդարան գալը Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր  պաշտոնակատարն էր։ Հետաքրքիր է՝ ինչու էր պատգամավորն այս հարցն ուղղում կառավարությանը, ի՞նչ կապ ունի կառավարությունը բողոքի ակցիաների հետ, որոնք տեղի էին ունենում, երբ առաջին անգամ փոխվեց Գրիգորյանի կալանքը։ Թեպետ նախարարը կարծես թե տվեց այդ հարցադրումների պատասխանները՝ այն է՝ եթե մարդը նման կարգավիճակում է, ապա բողոքի ակցիաներ չպետք է իրականացնել։