Թագուհի Թովմասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը` Եվրասիա համալսարանում (տեսանյութ)

Թագուհի Թովմասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը` Եվրասիա համալսարանում (տեսանյութ)

Այս պահին «Եվրասիա» միջազգային համալսարանում տեղի է ունենում Erasmus+ ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն եվ հիմնարար իրավունքներ» կրթական մոդուլի բացման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և այլք:

Քիչ առաջ հյուրեր ժամանեցին միջոցառման սրահ, որտեղ ԵՄ դեսպանը ջերմ ողջագուրվեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, ապա բարևեց Թագուհի Թովմասյանին, այնուհետև Քրիստինե Գրիգորյանը բարևեց Թագուհի Թովմասյանին, վերջինս հարցրեց ՄԻՊ-ին, թե ինչպես է, որից հետո հյուրերը զբաղեցրին իրենց տեղերը:

Մանրամասն՝ տեսանյութում