Քոմենթները փակած և համարյա դիտում չունեցող վարչապետը
Այսօր Նիկոլ Փաշինյանը մեզ երկու անգամ երջանկացրեց իր ուղերձներով, առաջին լայվով ամենայն հայոց վարչապետը շնորհավորում էր Հայաստանի Հանրապետության անկախության օրը, գեթ մեկ անգամ չհիշատակելով Արցախի աղետալի իրավիճակը, իսկ 2-րդ լայվը բացառապես ուղղված էր սեփական իշխանությունը փրկելուն: Այ 2-րդ լայվը շատ հետաքրքիր էր. նախ այս օրհասական պահին երբեմնի ազգի փրկչին առավելագույնը 17 հազար մարդ էր նայում, ոչ վաղ անցյալում անգամ մեքենայի միջից ոչ մի բովանդակություն չպարունակող ուղիղ եթերները 300 հազար մարդ էր նայում և 2-րդ կարևոր հանգամանքը ժողվարչապետը փակել էր մեկնաբանությունների հնարավորությունը: Անգամ ֆեյքերի ՊՈԱԿ-ի հուժկու հովանու տակ, ռիսկ չէր արել թողնել, որ մարդիկ իրենց կարծիքը գրեն:
Նախկինում բացասական գրառումները կայծակնային արագությամբ ջնջվում էին, այսօր երևի հաշվել են, որ չեն կարողանա 10 միլիոն հայի հայհոյանք ջնջեն և որոշել են սահմանափակել այդ հնարավորությունը:
Լայվի բովանդակությունը այնքան հակահակական էր, որ ադրբեջանական կայքերը ցնծում էին: Հայաստանի ղեկավարը ջրեց ադրբեջանցիների բոլոր բարբարոսությունները, տպավորություն էր ստեղծվում, թե արցախցիները շատ նորմալ կյանքով են ապրում ոչ մի վտանգ չկա: Այս փաստը խիստ խարխլում է մեր դիրքերը միջազգային ատյաններում, հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Արցախի հարցով նիստից առաջ: Պարզ չի ում շահերն է ներկայացնում ժողովրդի «ընտրյալը», բայց ոչ հայկական, դա հաստատ է:
Կարծիքներ