Ովքեր են վճռում աշխարհի ճակատագիրը, ըստ իտալացի փորձագետի

L'Agenzia Servizio Informazione Religiosa պարբերականը հարցնում է, թե արդյոք աշխարհն այն վիճակո՞ւմ է հայտնվել, երբ բոլորի ճակատագիրը կախված է երկու անձից՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփից ու Վլադիմիր Պուտինից։ Այս հարցին պատասխանել է իտալացի փորձագետ Ֆրանչեսկո Սիշին։ Պարբերականի հետ զրույցի ընթացքում նա ասել է, որ բացի այս երկու գերտերությունից կա նաեւ մեկ «քարե ամրության հյուր»՝ Չինաստանը։ Բառացիորեն ժամեր առաջ Պեկինից արդեն ստացվեցին հաղորդումներ, որ Չինաստանի նախագահը մեկնելու է Միացյալ Նահանգներ։
Սակայն թե կոնկրետ երբ, հայտնի չէ։ Սակայն պարզ է, որ համաշխարհային դիվանագիտության մեջ ոչ թե երկու, այլ առնվազն երեք անձ է վճռում պրոցեսների ընթացքը։ Մեծ ձախորդության մեջ հայտնվել Եվրամիությունը։ Եվրոպացիները, ըստ Սիշիի, բանակցային սեղանի մոտ չեն, քանի որ զինված չեն եւ իրենցից սպառնալիք չեն ներկայացնում։ ԵՄ-ն, որպեսզի իր նշանակությունն ու արժեքը բարձրացնի, պետք է զինվի, քաղքականապես միավորվի եւ իր կողմը գրավի Մեծ Բրիտանիային։
Նարեկ
Կարծիքներ