Ստյոպա Սաֆարյանը չի ընդունել Նարեկ Սամսոնյանի մենամարտի հրավերը

Ստյոպա Սաֆարյանը չի ընդունել Նարեկ Սամսոնյանի մենամարտի հրավերը

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը չի ընդունել Նարեկ Սամսոնյանի մենամարտի հրավերը։

«Ես կարծում էի, որ Ստյոպա Սաֆարյանը տղամարդ կգտնվի, և սպասում էի, որ մեղադրանքը, որը ինձ ուղղել էր՝ բարոյական օրենքներից զուրկ մարդու արարքի մեջ էր ինձ մեղադրել, կփորձեր հիմնավորել, և ես, որպես արժանապատվություն ունեցող տղամարդ, Ստյոպա Սաֆարյանին ասացի, որ ինձ նման բան ասող մարդուն  ես այսպիսի հայհոյանք եմ տալիս։ Եթե դու ունես տղամարդկային արժանապատվություն, իմ համարը գտնելը մի քանի վայրկյան ա»։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր հետևյալ գրառումն էր կատարել․

«Ստյոպա Սաֆարյանին` ամենայն պատասխանատվությամբ

Հիմա, ես իմ քֆուրը դեմդ կրկնելու ու դրանից բխող համապատասխան գործողությունները անելու պատրաստ եմ: Քեզ մինչև ժամը 14:00-ն ժամանակ եմ տալիս, եթե էդքան տղա ես, մեջդ տղամարդկություն ունես ու ինքնասիրությունդ վիրավորված ես համարում վերևում գրածիցս, համարս իմանում ես (կողքիդ մարդուն հարցրու, կասի) զանգում ես, երկուսով հանդիպում ենք առանց ոստիկանների, ու ինձանից պատասխան ես ուզում քեզ խլեշ անելու համար:
Եթե ինքնասիրությունդ չներեց ու մինչև նշածս ժամը չփորձեցիր տետ ա տետ պաշտպանել ինքնասիրությունդ, ուրեմն էդ պահից ես քեզ այլևս մարդ չեմ համարում ու էլ երբեք քո անունը չեմ հոլովելու:
Ժամանակդ գնաց»։

Սա արձագանքն էր Ստյոպա Սաֆարյանի հետևյալ գրառմանը․

«Բարի լույս բոլորին, բացի աղջիկ երեխեքի, քաղաքական գործիչների ընտանիքի անդամների վրա ինքնահաստատվող ու նրանց տապչկեքի մեջ խցկվել փորձող նարեկսամսոնյանական մանկուրտներից ու մուսռից, կլինեն նրանք Փաշինյանի թե Քոչարյանի կամ Սարգսյանի թիմերում»։