Ամեն ինչ անում են լրագրողների խոսքը սահմանափակելու համար. մեկնարկել է ՀԺՄ համագումարը

Ամեն ինչ անում են լրագրողների խոսքը սահմանափակելու համար. մեկնարկել է ՀԺՄ համագումարը

Երկու ոլորտ կա, որոնք կարող են գովազդատու լինել մամուլին։ Դա հանքարդյունաբերությունն է, մյուսը, ցավոք, շահումով խաղերն են։ Հանքարդյունաբերության մասով իրենք հիմա տոտալ արգելանք են դնում, որ գովազդ չտան, այսինքն՝ սահմանափակում են հատկապես իշխանությանը ոչ հաճո լրատվամիջներին։ Մյուսը՝ բուքմեյքերների գովազդներն են։ Իրականում ես որպես պատգամավոր էլ դեմ եմ եղել դրան, բայց ես նաեւ շատ լավ հասկանում եմ, որ սահմանափակեն, չսահմանափակվեն, միևնույն է՝ այդ գովազդը գալիս  , թեկուզ և ոչ հայկական տիրույթից։ Այս մասին քիչ առաջ Ժուռնալիստների միության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը։

«Ակնհայտ է, որ իբր ուզում են ԶԼՄ օրենք կարգավորել, սա կարգավորել, նա կարգավորել, բայց այս ամենը արվում է լրագրողների խոսքը սահամանափակելու համար։ Մի հատ մտեք նայեք՝ ինչ գործեր են հարուցում լրատվամիջների նկատմամբ, նույն «Հրապարակի» հետ կապված, նույն «168»-ի հետ կապված։ Տեսեք, թե այդ լրատվամիջոցների նկատմամբ ինչպիսի տույժեր են դնում՝ 2 մլն, 3 մլն։ Ես որպես նախկին լրագրող կարող եմ ասել, որ Հայաստանում չկա այդպիսի լրատվամիջոց, որը կարող է այսպիսի ճնշումների ժամանակ երկար գոյատևել»,- ասաց նա։

Նշենք, որ Ժուռնալիստների միության համագումարի օրակարգում ՀԺՄ նախագահի, վարչության անդամների, Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցերն են, ինչպես նաեւ նորացված կանոնադրության ընդունումը։