Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրվեց

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրվեց

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի ուշ երեկոյան Մարտիրոսյանը իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:  

Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չէր դիմել, զանգահարել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել էր։