Հայտնի է «Ֆորմուլա 1»-ի առաջնության հաղթողը․ ով է նա

Օսկար Պիաստրին հաղթել է «Ֆորմուլա 1»-ի առաջնության հունգարական փուլում։ Ավստրալացի ավտոմրցորդի համար այս հաղթանակը ընթացիկ տարում առաջինն էր։ Երկրորդ տեղում Լանդո Նորիսն է եղել։ Երրորդ տեղում Լյուիս Համիլթոնն է հատել եզրագիծը։
Ապա գալիս են՝ Շառլ Լեքլերը, Մաքս Ֆերստապենը, Կարլոս Սայնսը, Սերխիո Պերեսը, Ջորջ Ռասելը, Յուկի Ցունոդան եւ Լենս Սթրոլը։ Հաջորդ Գրան պրին տեղի կունենա Բելգիայում՝ Սպա հայտնի մարյուղում։ Դրանից հետո «Ֆորմուլա 1»-ի օրացույցում կլինի համարյա մեկամսյա ընդմիջում։
Կարծիքներ