Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Արսենյանին ուղարկում է ՌԴ դեսպան, սակայն պաշտոնական Մոսկվան նրա թեկնածությանը հավանություն չի տալիս, ավելին լուրեր կային, որ ագրեմանը մերժվել է: 

Ի վերջո որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա անձամբ է խնդրել Պուտինին` ընդունել Արսենյանի ագրեմանը: Եվ ՌԴ նախագահը որոշել է ընդառաջել, քանի որ առաջիկայում Ռուսաստանն էլ է դեսպանի փոփոխություն անելու Հայաստանում։ Մտավախություն են ունեցել, որ մերժման դեպքում ՀՀ իշխանություններն էլ իրենց թեկնածուին կմերժեն։