Ձնագնդիկը դառնալու է ձնեմարդ, բոլորը պատասխան տան. բողոքի ակցիա՝ ընդդեմ «Էքսպրես կրեդիտի»

Ձնագնդիկը դառնալու է ձնեմարդ, բոլորը պատասխան տան. բողոքի ակցիա՝ ընդդեմ «Էքսպրես կրեդիտի»

Այս պահին կառավարության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց խոսքով՝ բողոքը կապված է «Էսքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպության հետ, եկել են, որպեսզի կառավարությանը տեղեկացնեն վերոնշյալ վարկային կազմակերպության գործունեության մասին, որը, ըստ ակցիայի մասնակիցների, իսկական չարիք է հայ ժողովրդի համար։

Քաղաքացիները վստահեցնում են, որ այս վարկային կազմակերպությունից տուժել են ավելի քան 100 ՀՀ քաղաքացիներ։ Քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի․ «Պետք է ամեն ինչ անցնի օրինական դաշտ, կայացվեն արդար դատավճիռներ, ըստ որի կվերադարձվեն մարդկանց բնակարանները։ Պետք է վերանայվեն «Էքսպրես կրեդիտ»-ի լիցենզիաները»։

Ակցիայի մասնակիցներից Համլետ Մուրադյանը մեզ հայտնեց, որ ցանկանում են հանդիպել վարչապետին, թեպետ գիտեն, որ արձակուրդում է։

Մանրամասները՝ տեսանյութում։