Ի՞նչն էր խանգարում երկու տող գրեիր էջումդ, ցավակցեիր

Ի՞նչն էր խանգարում երկու տող գրեիր էջումդ, ցավակցեիր

Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ախր Նիկոլ ջան, դու էիր գնում ԱԱԾ-ի 100 ամյակին գեղեցիկ դիֆերաբներ ձոնում, (իհարկե իմ համար անհասկանալի ա 29 տարեկան պետությունում 100 տարեկան ԱԱԾ-ը որտեղից) բոլորիս մեջ մտած ԿԳԲ, ԿԳԲ պադվալ հասկացությունը հասարակության աչքերում նաև քո ջանքերի շնորհիվ դարձրեցիր ԱԱԾ, ԱԱԾ մեկուսարան և այլն, չնայած էությամբ նույնն ա մնացել ինչ 50-100 տարի առաջ, բա հիմա քեզ ի՞նչն էր խանգարում երկու տող գրեիր էջումդ, ցավակցեիր այդքան գովելի ԱԱԾ կառույցի նախկին տնօրենի «ինքնասպանության» կապակցությամբ, վերջիվերջո չես տեսնում ի՞նչ հակամարդկային իրավիճակա համացանցում տիրում, լավ, Կարգին հաղորդումը մի սքեչ չունե՞ր, դա տարածեիր, որ մի քիչ թեմայի մեջ լիներ, կամ դժվար էր գրել`

-Ժող ջան, կնեղենամ ձեզանից եթե շարունակեք իրար վիրավորել ու մահացած մարդու հաշվին դիվիդենտներ հավաքեք։

Չէ, իհարկե ես կարամ որպես մեկը այն 3 միլիոն վարչապետերից կոչով հանդես գամ, սիրուն խոսքեր ասեմ, բայց եթե հիշողությունս չի դավաճանում դու ես կառավարական առանձնատանը ապրում, այլ ոչ թե ես։

Եթե սա ա քո վերաբերմունքը պետական ծառայողների նկատմամբ, ապա ես ցավում եմ քո համար»։