«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն երկու վստահված անձ է պահանջում

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն երկու վստահված անձ է պահանջում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Մենք տեղեկացանք, որ Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել:

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Զաքարյանը պահանջել է, որ իրեն երկու վստահված անձ է հարկավոր, մեկը շատ քիչ է իր համար: Այս ամենին մյուս դաշինքների ներկայացուցիչները բավականին ագրեսիվ են արձագանքել, ինչից հետո հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման բան լինել չի կարող, քանի որ ըստ ընթացակարգի՝ յուրաքանչյուր ներկայացուցչի մեկական վստահված անձ է հասնում:

Մենք կապ հաստատեցինք Արա Զաքարյանի հետ՝ պարզելու, թե ինչն է իր այդ ցանկության պատճառը, գուցե խախտումներ է նկատել և փորձել է իր վստահված անձերի թիվը մեծացնել: Վերջինս մեզ հետ զրույցում զարմացած նշեց՝« Ձեզ ո՞վ ասաց: Կներեք ես շատ զբաղված եմ» -, ասաց նա, չմեկնաբանելով կատարվածը։