Արթուր Դավթյանը փափուկ բարձ է դնում իշխանությունների գլխի տակ

Արթուր Դավթյանը փափուկ բարձ է դնում իշխանությունների գլխի տակ

Սևազգեստ մայրերը նորից կառավարության շենքի դիմաց են, շարունակում են պահանջել բացահայտել՝ ինչ պայմաններում են զոհվել ծառայության մեկնած իրենց որդիները։ Ինչպես նախորդ հինգշաբթի, այդպես էլ այսօր, սևազգեստ մայրերին է միացել իրավապաշտպան Նինա Կարապետյանը, որը շարունակում է պնդել, որ այս գործերով կան կոծկումներ։

«Արթուր Դավթյանը էն մարդն էր, որը պարտավոր էր իմանալ շրջանառվող կոռուպցիայի մասին։ Այդ պաշտոնում նրա մնալու միակ նպատակը այս բոլոր գործերը շարունակել հովանավորելն է։ Ինքը փափուկ բարձ է դնում իշխանությունների տակ»,- ասաց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։