Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին։ Այս մասին հայտնում է պատրիարքարանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Նշենք, որ վնասվել է նրա ձեռքն ու քիթը։

Գաբրիելյանը պատրիարքին մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի մասին։ Հավելենք,որ դեպքի առնչությամբ Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։