Պատանդների ազատ արձակման բանակցություններում դրական տեղաշարժ կա
Walla-ն գրում է, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների կողմից պահվող պատանդների ազատ արձակման հարցով Դոհայում անցկացվող բանակցություններում, որին մասնակցում է իսրայելական հետախուզական «Մոսադ» գործակալության ղեկավար Դավիթ Բարնեան, դրական տեղաշարժ կա։ Համաձայն հրապարակման, Բարնեան Քաթարից վերադարձել է Իսրայել դրական տրամադրվածությամբ, լիահույս, որ գործարքը կարող է կայանալ։
Հիշեցնենք, որ Դոհայում Բարնեան հանդիպել էր Քաթարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիի հետ՝ Գազայի սեկտորում կրակի դադարեցման եւ պատանդների ազատ արձակման հարցով բանակցություններ վարելու համար ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։ Փորձագետները նշում են, որ գործարքը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ կարող է կնքվել մինչեւ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որը 25 թվականի հունվարի 20-ին է լինելու։
Կարծիքներ