Ավելի քան 2 ժամ․ Պուտինի ամենաերկար ուղերձը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված այսօրվա ամենամյա ուղերձը պատմության մեջ ամենաերկարն է դարձել։
Դա պայմանավորված է նրանով, որ ելույթը եղել է նրա նախընտրական արշավի մաս։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա պայմանավորված է նրանով, որ սա թեկնածուի նախընտրական քարոզարշավի [մաս է]»,- Պեսկովի խոսքերն է փոխանցում «Զվեզդա» հեռուստաալիքը։
Նա նշել է, որ Պուտինի ուղերձում միջազգային իրավիճակի նկատմամբ ուշադրությունը կապված է ներքաղաքական խնդիրները լուծելու ռեժիմի ձևավորման գործում նրա դերի հետ։
Միջազգային իրավիճակը քննարկվել է զուտ հայեցակարգային առումով՝ առանց որևէ երկիր առ երկիր գնահատման, եզրափակել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձով նոր ռեկորդ է սահմանել ելույթի տևողության առումով. նրա ելույթը տեւել է 2 ժամ 6 րոպե՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2018 թվականին։
Հավելենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 15-17-ը։ Դրանց մասնակցում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիմիր Պուտինը և Վլադիսլավ Դավանկովը։
Կարծիքներ